ԼՈԳՈՊԵԴԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԼՈԳՈՊԵԴ՝ Միլենա Ղևենյան
Աշխատանքի ընթացքում ուշադրություն է դարձվում՝
• հնչյունների ճիշտ արտասանությանը,
• բառապաշարի հարստացմանը,
• նախադասություններ ճիշտ կառուցելուն,
• լսողական ուշադրության և հնչյունային ընկալման զարգացմանը,
• բերանի և լեզվի շարժումների ճիշտ կոորդինացմանը,
• մանր մոտորիկայի զարգացմանը։
Մեր նպատակն է ոչ միայն օգնել երեխային ճիշտ արտասանել հնչյունները, այլև զարգացնել նրա հաղորդակցվելու կարողությունը, որպեսզի նա կարողանա ազատ, վստահ և հասկանալի արտահայտել իր մտքերը։